Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանից Սիրիա երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն կուղարկվի

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Հայաստանից Սիրիա երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն կուղարկվի

ՀՀ Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունը՝ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ 

 

Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: