image

«Միսս Արաբ-ԱՄՆ» մրցույթի հաղթողը խոսում է նաեւ հայերեն

«Միսս Արաբ-ԱՄՆ» մրցույթի հաղթողը խոսում է  նաեւ հայերեն

www.missarab.org-ը ներկայացրել է ԱՄՆ-ում արաբների մասնակցությամբ  ավանդաբար անցկացվող «Միսս Արաբ» մրցույթի այս տարվա հաղթող Ֆաբիոլա ալ-Իբրահիմի կենսագրությունը, ով ծնվելով ԱՄՆ-ում  եւ 10 տարեկանում կորցնելով հորը` մոր հետ տեղափոխվել է ծնողների հայրենիք: Պատմելով իր նախասիրությունների մասին` 23-ամյա գեղեցկուհին ասել է, որ Սիրիայում  տասը տարեկանում սկսել է սովորել գրել եւ կարդալ արաբերեն,  իսկ   իրենց  հայ հարեւաններից սովորել է նաեւ հայերեն: Ֆաբիոլան ասել  է, որ սիրում է հայ մշակույթը, ուտելիքները եւ հայերին: Նա պատրաստվում է կատարելագործել բժշկի իր ուսումը եւ հիմնել սեփական ընկերությունը: