image

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Պոլսո լարվածության հարցով փակ ժողովը. լուսանկար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Պոլսո լարվածության հարցով փակ ժողովը. լուսանկար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո պատրիարքության փոխանորդ Արամ արք. Աթեշյանի, Կրոնական ժողովի հրաժարված ատենապետ Սահակ արք. Մաշալյանի մասնակցությամբ փակ ժողովը: Ժողովը գումարվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկով՝ քննարկելու Պոլսո պատրիարքական ընտրությունների հարցի շուրջ Թուրքիայի հայկական համայնքում թեժացած մթնոլորտը և գտնելու ելքեր՝ իրավիճակից դուրս գալու: «Արևելքի» հետ զրույցում Սահակ Մաշալյանը նշել է, որ Վեհափառը անկախ աթոռի սրբազանների գործերին ոչ թե միջամտելու նպատակով է ժողով հրավիրել, այլ հարցերը Մայր Աթոռում քննարկելու, հաշտություն կնքելու և հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար:   «Այո, աթոռը ինքնավարություն ունի, բայց ինքնագլուխ չէ, Էջմիածինն այսպիսի հարցերում միջամուխ լինելու,  բայց ոչ՝ տրամադրություններ պարտադրելու իրավունք ունի»,-ասել է Սահակ Մաշալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակ Մաշալյանը հրաժարական ներկայացնելուց հետո մեղադրել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանին՝ պատրիարքի ընտրությունների անցկացումը ձգձգելու և նախապատրաստական աշխատանքները խոչընդոտելու համար: Դրանից հետո պատրիարքարանում համայնքի երևելի գործիչների մասնակցությամբ գումարվել է ժողով, որի ժամանակ ընդունված որոշումներն էլ քննարկվելու են Էջմիածնում:

Սուրբ Վարդանանց տոնին նվիրված պատարագից հետո հոգևորականները ժամանել են փակ ժողովասրահ: Քիչ հետո որոշ մանրամասներ հայտնի կդառնան ժողովից: