image

Մարսի վրա ջուր կա, իսկ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա. ՆԱՍԱ-ից հայ գիտնականի պարզաբանումները

Մարսի վրա ջուր կա, իսկ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա. ՆԱՍԱ-ից  հայ գիտնականի պարզաբանումները

Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը` ՆԱՍԱ-ն օրերս պաշտոնական հայտարարություն է արել, որը համարվում է պատմական. ամերիկյան հանրահայտ  կառույցը հայտարարել է, որ Մարսի վրա ջուր կա: Ինչպես «Արեւելքին» հայտնեց  ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի   (JPL)-ի հայազգի ինժեներ  Ռիչարդ Օհանյանը, առայժմ պարզ չէ, թե որտեղի՞ց է գալիս Մարսի ջուրը,  գիտնականների տեսակետներն այս առումով մի քանի մասին են   բաժանվում: Ռիչարդ Օհանյանը շատ կարեւոր համարեց ՆԱՍԱ-ի այս բացահայտումը, նշելով, որ հաջորդ փնտրտուքը տանում է դեպի Մարսի վրա կյանք որոնելուն:

Ե ՞րբ է մարդը իջնելու Մարսի վրա եւ ի ՞նչ ուղղությամբ է ՆԱՍԱ-ն նախագծում իր հաջորդ մարսագնացը, որը Կարմիր մոլորակի վրա է իջնելու 2020  թվականին:  Այժմ Մարսի վրա աշխատող  «Curiosity» մարսագնաց ծրագրի մասնակից,  Գլենդելի համայնքային քոլեջի դասախոս  Ռիչարդ Օհանյանի հետ հարցազրույցի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Իսկ մինչ այդ հայ ինժեները հաստատեց, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Մարսի վրա Գառնի հայկական տեղանվան նմանությամբ խառնարան է անվանակոչվել: