Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքը, ի պաշտպանություն Հայաստանի, բողոքի ակցիա է անցկացրել.(Տեսանյութ)

 Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքը, ի պաշտպանություն Հայաստանի, բողոքի ակցիա է անցկացրել.(Տեսանյութ)

 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա:

 

Այն կազմակերպել է Ռիգայի հ այ համայնքի երիտասարդաց միությունը:  Ակցիան մեկնարկել է Ռիգայի Կոնգրեսի տան մոտից այնուհետև քայլերթով ներկաները շարժվել դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտվել է Լատվիայի Սեյմի մոտ: Բողոքի մասնակիցները բոլոր միջազգային կառույցների պատասխանատուներին են փոխանցել բողոքի նամակներ: