image

Ջոել Կոզեյլին՝ Արցախից. Ես անձամբ առնչվեցի ադրբեջանական ստերին. տեսանյութ

Ջոել Կոզեյլին՝ Արցախից. Ես անձամբ առնչվեցի ադրբեջանական ստերին. տեսանյութ

Այս օրերին Արցախում են գտնվում միջազգային լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներ: Նրանց մեջ է նաև արաբական MTV արբանյակային հեռուստատեսության նկարահանող խումբը: Արաբ լրագրողուհի Ջոել Կոզեյլին ամեն օր ռեպորտաժներ է ուղարկում Արցախից, որոնք սփռվում են  MTV-իի լրատվական թողարկումների ընթացքում: Ջոելն այն առաջիններից է, որ ադրբեջանցիների փախուստից հետո ոտք է դրել Թալիշ և անձամբ տեսել թշնամու վայրագությունները: Ապրիլի 6-ի նրա ռեպորտաժը նվիրված էր Թալիշին: Երիտասարդ աղջիկը չի կարողացել իբրև լրագրող լինել անկողմնակալ և իր զայրութն է հայտնել այն բռնարարքների դեմ, որոնք կատարել են ադրբեջանցիները: Իր ռեպորտաժում Կոզեյլին նշել է, որ մինչև սահմանամերձ Թալիշ գյուղ հասնելը  կարդացել է, թե Ադրբեջանը ժխտել է սմերչների օգտագործման մասին տեղեկությունը, սակայն  իր աչքով է տեսել դրանք, նշելով, որ  Արցախում ինքն անձամբ է առնչվել ադրբեջանական ստին: 

Ջոել Կոզեյլին խոսել է նաև հայ ժողովրդի պայքարի ոգու մասին, ասելով, որ հայ զինվորներն իսկապես պատրաստ են մինչև վերջ կռվել և պաշտպանել իրենց հողը: 

Արցախի մասին իր ֆեյսբուքյան գրառումները Ջոել Կոզեյլին հեղեղել է սրտիկներով: 

 

joelle1_40816

 

MTV-իի արցախյան ռեպորտաժներից