image

Ջավախքում բախում է տեղի ունեցել քրիստոնյանների ու մահմեդականների միջև

Ջավախքում բախում է տեղի ունեցել քրիստոնյանների ու մահմեդականների միջև

Ջավախքից տեղեկանում ենք, որ Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Ադիգեն գյուղում կրոնական հողի վրա բախում է տեղի ունեցել քրիստոնյա ուղղափառ և մահմեդական բնակիչների միջև: Քրիստոնյաները բողոքել են գյուղում մահմեդականների գերեզմանատան համար տարածք հատկացնելու մտադրության  դեմ:

Ինչպես նշում են գյուղի քրիստոնյա բնակիչները՝ մահմեդականները կարող են մահացածին հուղարկավորել իրենց ընդհանուր գերեզմանատան տարածքում, բայց իրենք դեմ են, որ նրանց հատկացնեն առանձին տարածք, որովհետև տարածք ունենալուց հետո նրանք կկառուցեն նաև մզկիթ: Իսկ ընդհանուր գերեզմանատան գաղափարին դեմ են մահմեդականները: Նրանք պահանջում են առանձին տարածք, նշելով, որ իրենք պատկանում են այլ կրոնի և ըստ նրանց՝ քրիստոնյաներն ու մահմեդականները չեն կարող հուղարկավորել կողք-կողքի:

Այս հարցով երկու օր առաջ երեկոյան գյուղում ընդհարում է տեղի ունեցել տեղի քրիստոնյաների և մահմեդականների միջև, ինչից հետո գյուղ են հասել  շտապ օգնության և ոստիկանության մեքենաները:

Ինչպես նշել է Սամցխե-Ջավախքի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն՝ գերեզմանատանը մզկիթ չեն կառուցի, իսկ տարածքը կպահանջեն օրենքի շրջանակներում: Նա հիշեցրել է, որ ըստ մահմեդականների օրենքի, արգելվում է ալկոհոլը և խաչը: Տարբեր դավանանքի մարդիկ տարբերվում են ծիսակատարություններով, որի պատճառով պիտի ունենան նաեւ առանձին գերեզմանատուն:

Կստանա՞ն, թե՞ ոչ մահմեդականները առանձին տարածք, գերեզմանատան համար, որոշելու է Ադիգենի շրջանի ղեկավարությունը: