Սեյրան Գրիգորյան-գրականագետ
Երազում երկու անգամ զրուցել եմ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ։
Կա՞ հայ քաղաքական գործիչ, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում ինքնակամ բանակցությունների կնստի Էրդողանի հետ։
Մտածելու համար հիշեցնեմ, որ 1918 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության ղեկավարներ, ՀՅԴ նշանավոր դեմքեր Ավետիս Ահարոնյանը, Միքայել Պապաջանյանը և Ալեքսանդր Խատիսյանը Պոլսում բանակցել են հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ։ Գլխավոր խնդիրը Հայաստանի սահմանների ճշտումն էր։ Զուգահեռաբար զբաղվում էին նաև Ղարաբաղի հարցով, և մի անգամ նրանց հաջողվել է կանխել թուրքերի հարձակումը Ղարաբաղի վրա։
Ալեքսանդր Խատիսյանը գրում է. «Երբ մենք մեր բողոքը հայտնեցինք Թալեաթին, թե թուրքական զորքերը պատրաստվում են հարձակվել Ղարաբաղի վրա, Թալեաթը վերցրեց հեռախոսը և սկսեց խոսել Էնվերի հետ` ասելով, որ «հայերը խնդրում են Ղարաբաղի վրա հարձակվելու հրաման չտալ»: Այս խոսակցությունից հետո Թալեաթը մեզ հայտնեց, որ ինքը երաշխավորում է․ «Ղարաբաղի վրա որևէ հարձակում չի լինի»: Թալեաթից հետո մենք զգացինք մի նոր այցելության կարիք Էնվեր փաշային: Էնվերը մեզ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաման է տվել չգրավել Ղարաբաղը»:
Ինչո՞ւ կարելի է բանակցել Թալեաթի հետ, իսկ Էրդողանի հետ բանակցել չի կարելի։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ