image

«Ինչ պիտի ընեն տղերքը ...,մէկը պատասխան ունի» Էտիկ Պաղտասարեան

«Ինչ պիտի ընեն տղերքը ...,մէկը պատասխան ունի» Էտիկ Պաղտասարեան

Էտիկ Պաղտասարեան

Արցախի նախագահն ինչու մնացեր է այդ պաշտօնին, ան ոչ մէկ լիազօրութիւն ունի արդէն: Ան որեւէ բանէ արդէն տեղեակ չէ, որեւէ լծակ չունի: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Hetq.am լրատուականի գլխաւոր խմբագիր Էտիկ Պաղտասարեանը:

«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտօնին, նա ոչ մի լիազօրութիւն չունի արդէն: Նա որեւէ բանից արդէն տեղեակ չի, որեւէ լծակ չունի: Շուշիի շրջանի Մեծ շէն եւ Հին շէն գիւղերում էս պահին ինչ է կատարւում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք: Որեւէ մէկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանէք: Լաւ, ասում էք մի գրէք, լարուածութիւն է առաջանում, բայց եթէ նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու: Ստորագրուած փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գիւղերում: Հրապարակուած քարտէզները աչքս չկոխէք, ես դրանց բացարձակ չեմ հաւատում»: