Վաշինգտոնը որպես Միացյալ Նահանգների մայրաքաղաք իր հարկի տակ ընդունել է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ու բազմաթիվ էթնիկ համայնքների։ Վաշինգտոնում ու հարակից վայրերում հայկական համայնքն ավելի սակավամարդ է և ավելի ուշ է ձևավորվել, քան Բոստոնի, Նյու Յորքի ու Լոս Անջելեսի հայկական կենտրոնները: Սա չի նշանակում սակայն, որ մայրաքաղաք Վաշինգտոնում հայկական մշակույթի ու պատմության հետագիծ չկա։ Հիմնականում պետական կառույցներում աշխատելու նպատակով Վաշինգտոն եկած հայերը սերնդեսերունդ ջանում էին այս քաղաքում ներկայացել հայկական պատմությունը, արվեստը, կենցաղն ու մշակույթը, իսկ 1991թ․ Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո այս ջանքերը նոր շունչ ու թափ ստացան։ Լուսանկարչական այս շարքը ներկայացնում է հայկական հետագիծն այս պատմական քաղաքում։