image

Հայաստանում մարդիկ իրենց ոսկյա զարդերն էին հանձնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին. տեսանյութ

Հայաստանում մարդիկ իրենց ոսկյա զարդերն էին հանձնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին. տեսանյութ

24 տարի առաջ՝ 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով: 

Հիմնադրամի ներկայիս տնօրենը հիշում է, որ մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ իրենց ոսկեղենն էին տալիս հիմնադրամին:

Մանրամասները՝ ԱՐ հեռուստաընկերության տեսանյութում: