Հայաստանում H1N1 վարակի հետևանքով մահացածների թիվն այսօր հասել է 13-ի

Հայաստանում H1N1 վարակի հետևանքով մահացածների թիվն այսօր հասել է 13-ի

Առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։

Նրանք վարակի հարուցած բարդություններից մահացած 12-րդ և 13-րդ հիվանդներն են: