Հայաստանի մարզերու մէջ կը կայացուին ՏԻՄ ընտրութիւններ

Հայաստանի   մարզերու մէջ   կը կայացուին  ՏԻՄ ընտրութիւններ

Այսօր Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սիւնիք եւ Վայոց ձոր մարզերու 377 համայնքներէն ներս տեղական ինքնակառավարման մարմիններու (ՏԻՄ) ընտրութիւններ են: Քաղաքապետի ընտրություններ պիտի կայացուին Հայաստանի 2-րդ և երրորդ քաղաքներուն ՝Կիւմրիի եւ Վանաձորի մէջ:

Կիւմրիի մէջ  ընտրապայքարի մեջ է 10 կուսակցութիւն  եւ 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածուով: Կիւմրիի ՏԻՄ ընտրութիւններուն կը մասնակցին ` 

«Ալեանս» կուսակցութիւնը՝ աւագանիի 23 թեկնածուի ցուցակով, գլխավորութեամբ ՝ Արմէն Բադալեանի, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածուով գլխաւորութեամբ՝ Արթուր Համբարձումեանի, ԲՀԿ-ն՝ 49 թեկնածուով գլխաւորութեամբ ՝Վարդեւան Գրիգորեանի, «Գյումրեցու ոգին»՝ 16 թեկնածուով՝ գլխավորութեամբ՝ Արմեն Ներսիսեանի, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով՝ գլխավորութեամբ՝ Վահան Խաչատրյանի, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով՝ գլխավորութեամբ՝ Աշոտ Կուրղինեանի, «Հայկական վերածնունդը»՝ 90 թեկնածուով գլխավորութեամբ՝ ԱԺ պատգամաւոր Յովհաննես Մարգարեանի ՀԱԿ-ը՝ 22 թեկնածուով գլխավորությամբ՝ Եպրաքսիա Սիմոնեանի,  «Գործարար» կուսակցութիւնը՝ 16 թեկնածու գլխավորութեամբ՝ Գեղամ Բաղդասարեանի եւ «Համախմբում» կուսակցութիւնը՝ 33 թեկնածուով, գլխավորութեամբ   Յովհաննես Ասոյանի:
Աւագանիի ամենաշատ` 99 թեկնածուները առաջադրած է «Բալասանեան դաշինքը» կամ ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը: Ըստ նոր ընտրակարգի, կուսակցութիւնները ունին 15-99 թեկնածու առաջադրելու իրաւունք, մինչդեռ, դաշինքները` նուազագոյնը 25: 
Կիւմրին այս ընտրութիւններուն պիտի ունենայ 82 տեղամաս:

 

 

Վանաձորի ՏԻՄ ընտրություններուն կը մասնակցին 8 կուսակցութիւն։ ՀՀԿ ցուցակը կը գլխաւորէ է Մամիկոն Ասլանեանը՝ նոտար, ԲՀԿ ցուցակը կը գլխավորէ Այծեմնիկ Օհանեանը, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ցուցակը կը գլխավորէ է Քրիստ Մարուքեանը՝ պատգամավոր Էդմոն Մարուքեանի եղբայրը, «Համախմբում» կուսակցության ցուցակը կը գլխավորէ Վահան Ղույումչյանը, ՀԱԿ-ի ցուցակը կը գլխաւորէ Ռուբէն Ոսկանեանը, ՀՅԴ ցուցակը կը գլխաւորէ Նէլսոն Մամուլեաանը՝ «Հայկական վերածնունդի» ցուցակը՝ Արկադի Փելեշյան, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կը գլխավորէ Արամ Խաչատրեանը: