Գայանեն ամուսնու՝ Սարգիս Ղոլողսալյանի հետ օծանելիքի և անուշահոտերի գաղտնիքներին ծանոթ էր դեռ Հալեպում ապրելու ժամանակ: Երբ հինգ տարի առաջ Հայաստան տեղափոխվեցին և Էջմիածնում հաստատվեցին, նրանց ընկերը խորհուրդ տվեց նույն գործը նաև այստեղ շարունակել: Այսօր Էջմիածնում գործող նրանց խանութում ֆրանսիական ու արաբական օծանելիք է վաճառվում: Հաճախորդներ ունեն նաև մարզերից ու արտասահմանից: Գործարար ամուսիններին առաջարկ է եղել արտահանել ապրանքը, քանի որ շատ որակյալ է, ինչպես Գայանեն է նշում, չի զիջում օրիգինալին: Շատերը զարմացել են, որ նրանց արտադրած բույրերը նույնիսկ ֆրանսիականին է գերազանցում:
Հալեպից եկած ամուսինների մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.