Գյումրիում նշելու են Գյուրջիևի 150-ամյակը

Գյումրիում նշելու են Գյուրջիևի 150-ամյակը

Հունվարի 15-ին Գյումրիում Իտալիայի հյուպատոսության կենտրոնում նշվելու է ծագումով գյումրեցի հայազգի փիլիսոփա, ճանապարհորդ և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի 150-ամյակը: Հյուպատոսությանը կից գործող Գյուրջիևյան կենտրոնում տեղի է ունենալու մեծ փիլիսոփային նվիրված դասախոսություն, երաժշտական երեկո, որին մասնակցելու են գյուրջիևագետներ, հայ գիտնականի ուսմունքով հետաքրքրված մարդիկ և Գյուրջիևի անվան անսամբլը (ղեկավար Լևոն Էսկենյան):

Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Նա նախնական ուսումը ստացել է Գյումրիում, իսկ հետագայում շարունակել Կարսի դպրոցում։ Եղել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դասընկերը: