image

Երկու տարի աշխատելուց հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Երկու տարի աշխատելուց հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Այսօր կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,ինչպես և սպասվում էր, հայտարարել է իր հրաժարականի մասին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014-ի ապրիլի 13-ից: Նա այդ պաշտոնում փոխարինել էր Տիգրան Սարգսյանին, ով ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն է: Տարածված լուրերի համաձայն, վարչապետի պաշտոնի համար քննարկվում է Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: