image
Հրատապ լուրեր:

Երեւանում վթարից մահացել է Աշուղ Երազը. shamshyan.com

Երեւանում վթարից մահացել է Աշուղ Երազը. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի հետևանքով հետիոտնը Ծովակալ իսակովի 44/3 շենքի բնակչուհի 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը տեղում մահացել է: 

 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը սիրված և ճանաչված  աշուղ Երազն է:

Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած վարորդին:

 

Մանրամասները` shamshyan.com -ում