image

«Էմմիի» մրցանակակիր դերասանուհին կարմիր գորգ է բարձրացել աշխարհահռչակ հայ դիզայների հագուստով (տեսանյութ)

«Էմմիի» մրցանակակիր դերասանուհին կարմիր գորգ է բարձրացել  աշխարհահռչակ հայ դիզայների հագուստով (տեսանյութ)

Լոս Անջելեսի  «Մայքրոսոֆթ» թատրոնում  երեկ` սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած  «Պրայմ-թայմ  Էմմի»  մրցանակաբաշխության ժամանակ սահմանափակ քանակությամբ սերիաներ ունեցող  սերիալի լավագույն աջակից   դերասանուհի է ճանաչվել «Ամերիկյան հանցագործություն»  սերիալի  դերասանուհի Ռեջինա Կինգը: Նա կարմիր գորգ է դուրս եկել հայ նշանավոր դիզայներ  Գրիգոր Ջաբոտոյանի   հեղինակած զգեստով: Ռեջինա Կինգը կրել է Գրիգոր Ջաբոտյանի «Վերջին գարուն» հավաքածուից ժանյակե զգեստ: Մամուլը գրում է, որ մրցանակը Հոլիվուդի վետերան-դերասանուհներից մեկի` Ռեջինա Կինգի  «առաջին Էմմին» է եւ նորաձեւության աշխարհում արդեն հաստատված դիզայների` Գրիգոր Ջաբոտյանի  «առաջին կարմիր գորգը»:

«Ամերիկյան հանցագործություն» հեռուստատեսային սերիալում Ռեջինա Կինգը մարմնավորել է իսլամ կնոջ: