Չեխական ավիաուղիները նախատեսում է վերամեկնարկել իր Երևան-Պրահա չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից: Ներկայումս երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները. Երևան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը և վճարները, տեղեկացնում են ընկերությունից:
Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և կիրակի օրերին ժամը` 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին: