image

Արմեն Աշոտյանն արձագանքել է առողջապահության նախարարության առաջարկին. արձակուրդը երկարաձգվում է

Արմեն Աշոտյանն արձագանքել է առողջապահության նախարարության առաջարկին. արձակուրդը երկարաձգվում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր էջում արձագանքել է դպրոցական արձակուրդները երկարաձգելու՝ Առողջապահության նախարարության առաջարկությանը.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։
Առողջություն եմ մաղթում բոլորին։


ՀՀ հանրակրթական դպրոցների առաջին  և  երկրորդ դասարանցիների արձակուրդը մինչև  մինչեւ 2016 թվականի հունվարի 24-ն էր (ներառյալ),  իսկ 3-12-րդ դասարանների աշակերտներինը` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ: