image

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Արցախին նվիրված քննարկում Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում

Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝ նվիրված Արցախին առնչվող խնդիրներին:Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի ներկայացուցիչ Գեյլ Պելերինը: ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Արցախի պետականության ձևավորման ու կայացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին: Իրենց հերթին, Քերին Մաք Դոնալդը և Գեյլ Պելերինը ներկայացրել են Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները:  Ելույթից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին՝ ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև Արցախում ընտրությունների անցկացման և ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր համալսարանի հայկական ծրագրի տնօրեն դոկտոր Ստեփան Աստուրյանը, մասնակցել են համալսարանի ուսանողներ, դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի անդամներ: