image

Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի

Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ ստորագրված մի արձանագրության, որի արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։  Կառավարությունում վստահ են, որ մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար եւ տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

2022թ․ դեկտեմբերին էլ ստորագրվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը:  Այս երկու փաստաթղթերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին՝ իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։