image

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի որբ երեխա են որդեգրում

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի որբ երեխա են որդեգրում

intouchweekly- ը  հաղորդում է, որ 40-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին եւ  51-ամյա դերասան Բրեդ Փիթը շուտով իրենց ընտանիքում կընդունեն  յոթերորդ երեխային, որը սիրիացի որբ տղա է: Երեխայի հորը առեւանգել են  պատերազմի ժամանակ, եւ նա համարվում է անհետ կորած, իսկ մայրը զոհվել է, երբ Սիրիայում ռմբակոծվել է նրանց տունը:  Անջելինա Ջոլին տղային տեսել է Թուրքիայի փախստականների ճամբարում` իր երկու եղբայրների հետ, տուն վերադառնալով ցանկություն է հայտնել որդեգրել երեք եղբայրներին, սակայն Բրեդ Փիթը համաձայնվել է միայն մեկին, նշելով, որ իրենց համար դժվար կլինի նրանց երեքին   խնամել մյուս վեց երեխաների հետ:

Այժմ ընտանիքը տղային որդերգելու  համար  անհրաժեշտ փաստաթղթերն է կարգավորում: