Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան աւագ դիւանի անդամներին` գլխաւորութեամբ կազմակերպութեան աւագ սպարապետ Գերրի Զամանիկեանի:
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց կազմակերպութեան գործունէութեանը Հայաստանում եւ Սփիւռքում, տեղեկացուեց նաեւ աշխատանքների առաւել արդիւնաւէտ համակարգման նպատակով Հայաստանում մշտական գրասենեակի հաստատման մասին:
Վարդանանց ասպետների աւագ սպարապետն իր ողջոյնի խօսքում հաւաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կազմակերպութիւնը շարունակելու է իր գործունէութեան շրջանակներում աջակցութիւն բերել Հայաստանին ու հայրենաբնակ ժողովրդին, ինչպէս նաեւ զօրակցել Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան անդամներին` Սփիւռքում եւ Հայաստանում ծաւալած ազգօգուտ գործունէութեան համար: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ իրագործուող ծրագրերը նաեւ ամուր կապէր են ձեւաւորում Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, ինչին մեծապէս կ’նպաստի ընկերակցութեան նօրահաստատ գրասենեակը:
Վերջում Վեհափառ Հայրապետը կազմակերպութեան անդամներին մաղթեց երկարամեայ արգասաւոր գործունէութուն եւ հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Աւետիքեանը: