1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզի Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում կյանքից հեռացավ հայ արվեստի մեծություններից մեկը` երաժիշտ, երգահան, խմբավար, վարդապետ Կոմիտասը` Սողոմոն Սողոմոնյանը: Մահվսնից մեկ տարի անց Կոմիտասի աճյունը Փարիզից տեղափոխվել է Հայաստան եւ ամփոփվել պանթեոնում, որն այժմ կրում է նրա անունը: Կոմիտասի ձեռագրերը նույնպես Փարիզից բերվել են Հայաստան:
Լուսանկարում Կոմիտասը` կյանքի վերջին օրերին