image
Հրատապ լուրեր:

70-ամյա ԱրԱրԱտ կոնյակը վաճառվել է 80 հազար ֆունտով

70-ամյա ԱրԱրԱտ կոնյակը վաճառվել է 80 հազար ֆունտով

 70-ամյա հայկական ԱրԱրԱտ կոնյակը Լոնդոնի Սոթբիս աճուրդում վաճառվել է 80 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար), տեղեկացնում է mediamax-ը: 

Հատուկ աճուրդի առիթը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մահվան 50-ամյակն էր:

Աճուրդը կազմակերպվել էր Մոնակոյի արքայազն Ալբերի հովանավորությամբ: Աճուրդի կազմակերպմանը աջակցել էին Միացյալ Թագավորությունում Մոնակոյի դեսպան Էվելին Ջենտան, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը եւ Սաուդյան արքայազն Ալ Ուալիդը:

Աճուրդի էին հանվել Չերչիլի կյանքի ընթացքում նրա կողմից սիրված խմիչքների, սիգարների եւ հագուստների հայտնի բրենդերի ապրանքներ, բազմաթիվ այլ իրեր:

 

Մանրամասները` կայքում