image

1949-ի Հայկական Մեծ Բռնաքսորը Ուղղուած Էր Գլխաւորապէս «Նախկին Թրքահպատակներին».Հրանոյշ Խառատեան

1949-ի  Հայկական Մեծ Բռնաքսորը Ուղղուած Էր Գլխաւորապէս «Նախկին Թրքահպատակներին».Հրանոյշ Խառատեան

Օրերս Երեւանի   մէջ  տեղի ունեցած «Նոր Հայաստան»   նախաձեռնութեան կազմակերպած    հաւաքին խօսք առած էր նաեւ  «Նախախորհրդարան»ի   անդամ   ազգագրագէտ՝  Հրանոյշ Խառատեան:  Տիկին  Խառատեան «Արեւելք»ի փափաքով   մանրամասնեց,   սահմանադրական բարեփոխումներու  դէմ եղած ելոյթի ատեն թրքահայերու իսպառ վերացման  վտանգներուն  մասին իր  հնչեցուցած   խօսքը: Տիկին Խառատեանի  մեկնաբանութիւնը  կը տեղադրենք առանց խմբագրումներու:«Ասելիքս այն էր, որ եթե ԽՍՀՄ-ի իրաւահաջորդ Ռուսաստանը այսօր հայերին «յիշեցնում է» Ցեղասպանութեան հետեւանքները եւ դրա դէմ պայքարելու է մղում իր այսօրուան հակաթրքական կեցուածքի շրջանակներում, ապա անհրաժեշտ է նրան յիշեցնել, որ իր իրաւանախորդ ԽՍՀՄ-ը, այդ թվում հայ և ռուս բոլշևիկները ամեն ինչ անում էին Ցեղասպանությունից փախստական թրքահայերին ջարդելու, նուազեցնելու, աքսորելու, Հայաստանում նօսրացնելու, եւ, ի վերջոյ,  Ցեղասպանության յիշողութիւնը հնազանդեցնելու և լռեցնելու: 1949թ. հայկական մեծ բռնաքսորը ողջ Կովկասի տարածքից ուղղուած էր գլխաւորապէս «նախկին թրքահպատակներին, հենց այդպես էլ գրուած էր աքսորման որոշման մեջ: «Նախկին թրքահպատակները», բնականաբար, թուրքահայերն էին: Այսինքն այսօրուայ Ռուսաստանը հայերին և Ցեղասպանության խնդիրը պատանդ է դիտում իր քաղաքական ծրագրերում և փորձում է օգտագործել դիպուածով՝ որպէս իր ընթացքի քաղաքականության լուծումների միջոց: Եւ Հայաստանի բոլշեւիկեան իշխանությունները հլու հպատակ ենթակայ էին այդ ծրագրերին: ԽՍՀՄ երեսնական թթ. Ռեպրեսիաները (բռնաճնշում) նոյնպէս ուղղուած էին գլխաւորապէս թրքահայ փախստականների դեմ:  Այդ գործընթացի սկիզբը թերևս կարելի է համարել 1924ին հրատարակված է Արտաշես Կարինեանի հոդուածը: «Պետք է վերջ տալ հայութեան հաւաքմանը Հայաստանում և 300.000 արևմտահայ գաղթականությանը ցրել Ռուսաստանում» հոդուածը, որում հեղինակը գրում է. «Պէտք է այժմ  եւեթ  յայտարարել, որ Հայաստանում կամ Հայաստանին կից շրջաններում հող ստանալու բոլոր յոյսերն անիրականանալի են: Հայաստանը հողային ֆոնդ չունի: Մանր բուրժուական ռոմանտիկների հիւսած բոլոր հաշիւները Տաճկահայաստանի հողերի մասին բոլորովին անհող են: Այդպիսի կացութեան մեջ կարող է լինել միայն մի ելք և մի ուղի, այն է՝ հողային կնճռի լուծումը Հայաստանից դուրս և Խորհրդային Միության սահմաններում: Հայաստանն այժմ մեկուսացած և ինքնամփոփ հողային միավոր չէ: Նա հրաժարվել է «Ազգային պետութեան» գաղափարից և կամավոր մտել Խորհրդային համայնավար միութեան մեջ… Այդպիսի հողեր քիչ չեն Հիւսիսային Կովկասում, Դոնի շրջանում և Կուբանում: 300 հազար հայերի բնակեցումը Խորհրդային Միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ խնդիր է, քան թե սոված ու քայքայուած Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կ'ազատի Հայաստանը ծանր բեռից, որ խեղդում է նրան: Այդ ձեւով իր հիմքի մեջ կը խեղդուի ամեն մի ազգայնական փորձ և կը ստեղծուի ամուր պատուանդան Մերձավոր Արևելքի ժողովուրդների միութեան համար... Պէտք է վե'րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչև այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցութեան մեջ… Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանայ  ազգայնական ռոմանտիկան և հայութիւնը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաև վառ ու կենդանի պահի «միացեալ և անկախ Հայաստանի գաղափարը» ժողովրդական զանգվածների մեջ… Ուստի, մի անգամ ընդմիշտ այս բոլոր կնճիռները լուծելու համար անհրաժեշտ է նախ` ա) վերջ դնել հայութեան հավաքման գաղափարին Հայաստանի մեջ և ապա` բ) երկրի մեջ եղած 300.000 արևմտահայ գաղթականութեանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»(Գ․Լազեան: Հայաստան եւ հայ դատը, էջ 308-310): Յետագայ ռեպրեսիվ գործողութիւնների ընթացքում ԽՍՀՄ-ին յաջողուեց զսպուած պահել Ցեղասպանութեան խնդիրը թէ գիտական, թէ հանրային միջավայրում: Իսկ հիմա փորձում է «արտոնել» Ցեղասպանութեան «յիշողությունը»՝ իր ընթացիկ քաղաքականությունը կառուցելով նաեւ դրա վրա: