image

100 տարի հետո հայոց պատմության մեջ ոչինչ չի փոխվել. հայ կամավորները՝ 1914-1915 թվականներին

100 տարի հետո հայոց պատմության մեջ ոչինչ չի փոխվել. հայ կամավորները՝ 1914-1915 թվականներին

Թիֆլիսում 1916 թ. հրատարակված «Հայ կամաւորներ 1915-1916» ալբոմից առաջ Մոսկվայում հրատարակվել է «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմը, որից որոշ նկարներ է ներկայացրել հայ գրքերի թվայնացման Գրահավաք   (grahavak.blogspot.am) էջը:

Ալբոմի առաջաբանում նշված է, որ կան նաև շատ կամավորներ, որոնց լուսանկարներն ուղղակի հնարավոր չի եղել ձեռք բերել, բայց նրանք էլ իրենց արժանի տեղն ունեն հայ ազատագրական պայքարում: Ալբոմի մեջ կարդում ենք նաև, որ «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմը հրատարակվել է՝ վաճառվելու և օգնություն ցույց տալու զոհվածների ընտանիքներին: 

Ինչպես նշում է «Գրահավաքը»՝ ալբոմի կազմի վրա նկատելի են հետևյալ խոսքերը (հետագայի մեր պետական հիմնից). 

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ ʼտի մեռնի
Բայց երանի ով իւր ազգի
Ազատութեան կը զոհուի։

«Արևելք»-Փաստորեն, 100 տարի հետո ոչինչ չի փոխվել, այսօր էլ արդիական է հայ կամավորական շարժումը և «Միայն զենքով կա հայոց փրկություն» կարգախոսը: 

 

 


Սեպուհն իր զինակից օգնականներով

 

Բենոն և իր հիսնյակը

 

Մարտիրոսն իր հարյուրյակով

 

 

Օնեն իր հարյուրյակով

 

Ղազարն իր հարյուրակով

 

Զեմլյակի ձիավոր խումբը

 

Համազասպն իր զինակից օգնականներով

 

Քեռին իր զինակից ընկերներով

 

Գարեգին Նժդեհն իր զինակից օգնականներով

 

Տեր-Ավետիքյանն իր զինակից օգնականներով

 

Բժիշկ Տերտերյանը

 

Հայր և որդի Ստամբոլցյանները

 

75 տարեկան կամավոր դալարագյազցի Տեր Գրիգորը