image

«Զուլալի» համերգները Կանադայում անցել են լեփ-լեցուն դահլիճներում (տեսանյութ)

«Զուլալի» համերգները Կանադայում անցել են  լեփ-լեցուն դահլիճներում (տեսանյութ)

Անցնող օրերին Կանադայի հայաշատ քաղաքներում` Մոնրեալում եւ Տորոնտոյում ելույթ է ունեցել հայկական երաժշտական աշխարհի ամենաինքնատիպ եռյակը` «Զուլալ» ակապելա տրիոն: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, «Զուլալի» բոլոր համերգների պես,  Կանադայի վերջին համերգները նույնպես անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Եռյակի անդամները` Թենի Աբելյանը, Երազ Մարգարյանը եւ  Անաիս Թեքերյանը միասին երգում են 2002-ից:  Եռյակն առանձնանում է հայկական գյուղական, ժողովրդական մեղեդիների եւ սիրված երգերի  լիրիկական մեկնաբանություններով: 

«Զուլալը» ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր վայրերում, ինչպիսիք են Getty թանգարանը, Carnegie Hall-ի Weill Recital Hall-ը, Քենեդի կենտրոնի Հազարամյակի Բեմը եւ Նյու Յորքի Symphony Space-ը:

Ակապելա տրիոն հաջողություն է ունեցել «Քարե հնչյունների ժամանակը» ֆիլմով եւ ունի երկու մեծ ճանաչում ունեցող ալբոմ: Համերգների ընթացքում սփյուռքահայ երեք երգչուհիները հաճախ են երգերը ներկայացնում հովվերգությամբ, ինչը ինքնատիպ է դարձնում եռյակի ոճը: