image
Հրատապ լուրեր:

YouTub-ի նորաձեւության աստղ, հայ բլոգեր Թենի Փանոսյանը ձեռնոց է նետում Քիմ Քարդաշյանին

YouTub-ի նորաձեւության աստղ, հայ բլոգեր Թենի Փանոսյանը ձեռնոց է նետում Քիմ Քարդաշյանին

Ամերիկյան մամուլն անդրադառնում է հայազգի բլոգեր, վլոգեր, դերասանուհի,  YouTub-ի նորաձեւության աստղ համարվող Թենի Փանոսյանին, ով  ունի   միլիոնավոր հետեւորդներ ու բաժանորդներ սոցիալական կայքերում, սակայն նույնքան ճանաչված չէ, որքան իր նշանավոր հայրենակցուհին, որովհետեւ, ըստ  նորաձեւության ամերիկյան լրատվամիջոցների,  Թենին անդադար  զբաղված է  նորաձեւության կախարդական աշխարհ կերտելով   եւ հեռու է աղմկահարույց պատմություններից: «Նա նորաձեւության օրենսդիր է, միշտ մի քայլ առաջ է ժամանակակից միտումներից եւ իր հետեւից տանում է բազմահազար մարդկանց, ովքեր ուզում են լինել Թենիի նման նուրբ եւ բարձրաճաշակ»,-գրում է մամուլը` Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակցուհու մասին:

Թենի Փանոսյանը ծնվել է Իրանում, ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքով: Փոքր տարիքից տարված է եղել նորաձեւությամբ եւ ԱՄՆ-ում համալսարաններ է ավարտել` տիրապետելով բարձրագույն նորաձեւության գաղտնիքներին եւ հանրային կառավարման մասնագիտություն է ստացել`  մեկ այլ համալսարան ավարտելով: 

Ի տարբերություն Քիմի, ում հետ աշխատում է դիմահարդարների, վարսահարդարների եւ դիզայներների մի ամբողջ խումբ, Թենին ինքն է անձամբ զբաղվում իր դիմահարդարմամբ, հագուստներով  եւ կերպարի կերտմամբ: Ավելին` YouTub-ի իր  ալիքում,   Twitter-ում  եւ բլոգում  այդ գաղտնիքները  փոխանցում  է հազարավոր աղջիկների ու կանանց: Թենին զբաղվում է նաեւ բնակարանների, առանձնատների  ներքին հարդարանքով եւ հաղորդումներ է  պատրաստում   այդ մասին: «Նա անվերջ ուսումնասիրում է եւ  սեփական ուժերով հասել է առավելագույնին»,-գրում են հմայիչ հայուհու մասին: 



 

Թենի Փանոսյանն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով. հենց այդպես է կոչվում է հայուհու  բլոգը:   Բլոգում իր անձնական կյանքի մասին Թենին հակված չէ մանրամասներ ներկայացնելու, միայն նշում է, որ ունի երկու շուն:  Նա կենդանիների իրավունքների պաշտպան է եւ երկարամյա բուսակեր:  

Հայուհին զբաղվում է նաեւ դերասանությամբ:    2011-ին  Disney ABC Television Group-ի կողմից ընտրվել է իբրեւ տաղանդավոր դերասանուհի` նկարահանվելով «Mac & Devin Go to High School» (2012), «Deadly Revenge» (2013) եւ  «Perfect Combination» (2010) ֆիլմերում: 


 


 

 


Մամուլն անդրադարձել է նաեւ ամերիկյան նորաձեւության երկու հայ առաջատարների արտաքին նմանություններին, գրելով, թե  դեռեւս պարզ չէ` Թենի՞ն է նմանակում Քիմին, թե՞  վերջինս`  իր գեղեցկուհի հայրենակցին: