image

Թուրքիայում առաջին անգամ աշակերտները հանձնելու են հայկական կրոնի պատմության քննություն

Թուրքիայում առաջին անգամ աշակերտները հանձնելու են հայկական կրոնի պատմության քննություն

Թուրքիայի դպրոցներում հիմ­նա­կա­նից  մի­ջին կրթու­թյան ան­ցման (TEOG) քննու­թյուններում  2015-2016 ուսումնական տարում, Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի դպրոցների աշակերտները   հանձնելու են հա­յոց կրո­նի քննություն, հայտնում է թուրքական մամուլը:  Ազգային կրթական նախարարության ընդունած այս որոշումը Թուրքիայում համարվել է  շրջա­դար­ձա­յին, միաժամանակ`  դրա­կան վերաբերմունք երկ­րում առկա  մշա­կու­թա­յին բազմազանության հանդեպ: 

TEOG-ի ա­ռա­ջին քննու­թյունները տեղի կունենան ն­ոյեմ­բերի 25-26-ը: Աղբյուրը հայտնում է, որ հարցաթերթիկների պատրաստման գործում ընդգրկված են նաեւ հայ մասնագետներ, հատկապես` կրոնավորներ: