image
Հրատապ լուրեր:

Թուրքական ծովափին 4-ամյա ներգաղթյալ աղջնակի դի է հայտնաբերվել

Թուրքական ծովափին 4-ամյա ներգաղթյալ աղջնակի դի է հայտնաբերվել

Իզմիրում ծովափին այսօր 4-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել։

 

Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, երեխայի մարմինը հայտնաբերել է առափնյա անվտանգության ծառայությունը։

 

Հավանաբար՝ երեխան եղել է այն փախստականների թվում, որոնք փայտե նավակով փորձել էին հասնել Եվրոպա, սակայն նրանց նավը խորտակվել էր Միջերկրական ծովում։

 

Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին: Թուրք փրկարարներին հաջողվել էր ջրից 211 մարդու դուրս բերել, սակայն 20 մարդու փրկել չէր հաջողվել: Զոհվածներից 4-ը երեխաներ են եղել:

Այս տարի Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Եվրոպայի բարեկեցիկ երկրներ՝ հատկապես Գերմանիա և Ավստրիա: Նրանցից շատերը զոհվում են ճանապարհին:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովում ավելի քան 2.500 փախստական է զոհվել կամ անհետ կորել։

 

աղբյուր`tert.am