image

Տեր Մեսրոպ վրդ.Սարգսյանը ստացել է ծաղկյա կապույտ փիլոն և խույր կրելու իրավունք

Տեր Մեսրոպ վրդ.Սարգսյանը ստացել է ծաղկյա կապույտ փիլոն և խույր կրելու իրավունք

Դուբայի և Հյուսիսային Էմիրության Ազգային վարչությունից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրության և Կատարի թեմի կաթողիկոսական  փոխանորդ հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից իրավունք է ստացել թեմի տարածքում կրելու ծաղկյա կապույտ փիլոն և խույր (չաթալ թագ): 

Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը  Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կաթողիկոսական փոխանորդ է նշանակվել 2013 թվականին: