Շիշլիում այսօր տեղի կունենա Նոր տարվա համերգ, որին մասնակցելու է նաև Պոլսո «Սուրբ Վարդանանց» եկեղեցու երգչախումբը: Հայկական երգչախումբը պատրաստել է հայկական հոգևոր երգերի ընտրանի, որը ներկայացնելու է Թուրքիայի հայ և օտար հանդիսատեսին: 80-ից ավելի տարիների կենսագրություն ունեցող երգչախումբը ճանաչված անուն է Թուրքիայում: Այն համերգներով հանդես էեկել նաև Հայաստանում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Ատրուշան Հալաջյանը: