image

Ռայմոնդ Գևորգյանը դասախոսություն է ունենալու Երևանում

Ռայմոնդ Գևորգյանը դասախոսություն է ունենալու Երևանում

Հայկական բարեգործական ընդհանուր միությունից (ՀԲԸՄ) տեղեկանում ենք, որ մարտի 2-ին Երևանում դասախոսությամբ հանդես է գալու ֆրանսահայ ճանաչված պատմաբան Ռայմոնդ (Հարություն) Գևորգյանը: Պատմագիտության պորֆեսորը ներկայացնելու է «Վերլուծել պատմությունը և կերտել ապագան. Ցեղասպանության հետազոտությունների օրինակը» թեմայով դասախոսություն: Հանդիպումը՝ ճանաչված պատմաբանի հետ, տեղի է ունենալու ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2):