Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց հայ համայնքին (տեսանյութ)

Պրահայի «Սուրբ  Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց հայ համայնքին (տեսանյութ)

«Հոկտեմբերի 11-ին Պրահայի «Սուրբ  Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց  Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։  Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ  հարաբերությունները նպաստեցին   բանակացությունների ավարտին եւ տվեցին իրենց դրական արդյունքը»,- գրում է  «Օրերը»,  նշելով, որ կարդինալ Դոմինիկ Դուկային շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի կառավարությունը. նոյեմբերի 3–ին նրան սպասում են Հայաստանում: Կայքը նաեւ  հայտնում է, որ հայերը Պրահայում երբեւէ եկեղեցի չեն ունեցել, վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող  Պրահայի կաթոլիկ «Սուրբ Յիլիի» եկեղեցում։ 14-րդ դարում կառուցված եւ հայ համայնքին փոխանցված «Սուրբ Հոգի»  եկեղեցին գտնվում է Պրահա 1 թաղամասի Dušní 1083/7 հասցեում։