image

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը Սիրիային մարդասիրական օգնություն է տրամադրելու

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը Սիրիային մարդասիրական օգնություն է տրամադրելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո լրագրողներին հայտնել է, որ Հայաստանը Սիրիայում, մասնավորապես Հալեպում մարդասիրական առաքելություն  է իրականացնելու: Լուրը հաղորդում է  Sputnik Armenia-ն, նշելով, օգնությունը Սիրիա է ուղարկվելու Ռուսաստանի հետ համատեղ: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այս  գործընթացում կներգրավվեն նաեև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:

«Ես արդեն կարող եմ այդ մասին  պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, եւ Հայաստանի Պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո», - ասել է  Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ Սիրիա ուղարկվելիք օգնությունը մարդասիրական բնույթ ունի եւ ռազմական տարրեր չի պարունակում: 

«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, հատկապես  Հալեպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման եւ բժշկական օգնության տրամադրման մասին է», -այս առիթով ասել է Նիկոլ Փաշինյանը: