Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։
Նիկոլ Փաշինյան։ Առիթ ունեմ կարծելու “հեշտ” կամ “դժվար” կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։ Երկրի կառավարման գործում, ընդհանուր առմամբ, չկան հեշտ գործեր։ Ինչպես ցանկացած գործունեություն, կառավարելը անբաժանելիորեն միահյուսված ասպեկտների ամբողջություն է։ Ամենամեծ հաջողությունը, որ արդեն ընդգծել եմ, եղել է ժողովրդավարության հաստատումը Հայաստանում։ Ես խոսում եմ ժողովրդավարության մասին բառի ոչ նեղ իմաստով։ Ձեր հնչեցրած հարցում դուք ասացիք, որ ես իմ ուսերին եմ կրում Հայաստանի պատասխանատվությունը։ Այո, դա ճիշտ է․ես երբեք չեմ խուսափել և չեմ խուսափի իմ պատասխանատվությունից։ Ժողովրդավարության գաղափարը հետևյալն է․Հայաստանը բռնապետություն չէ, այն չի կառավարվում բռնապետական ռեժիմի կոմից։ Իմ հիմնական ուղերձը, որ ես կրում էի իմ՝ որպես ընդդիմադիր գործիչ քաղաքական կարիերայի սկզբից, և անգամ, դրանից առաջ, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության իր բաժինը առօրյա կյանքում։ Անկասկած, որոշ մարդկանց վրա դրված պատախանատվություններն ավելի տեսանելի են։
Իրողությունները, գործընթացները սկսում են աննկատ, փոքր մասշտաբով, զարգանում են և հասնում վերջնակետի։ Նույն բանն է Թավշյա հեղափոխության դեպքում։ Ահա թե ինչու ես սկսեցի գործընթաց, որ հանգեցրեց հեղափոխության, բայց եթե մենք ավելի ուշադիր ուսումնասիրենք մեր հասարակությունը, կտեսնենք՝ այդ գործընթացը սկսել էր շատ վաղուց։ Սաղմերը եղել են մոլեկուլային մակարդակում, տարբեր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական և այլն, և դրանց էվոլյուցիան թուլ տվեց հասնել նպատակին։ Ակնհայտորեն, այս գործընթացում որոշ ասպեկտներ ավելի շոշափելի են, քան մյուսները։ Հայաստանի զարգացման իմ տեսլականը հետևյալն է․ հաղթանակները, որ մենք պիտի տանենք, չպետք է գեներացվեն միայն մի ուղղությամբ՝ կառավարությունից դեպի ժողովուրդ։ Դրանք պետք է իրականացվեն երկու ուղղությամբ էլ։ Դա կկատարվի համակարգված ձևով, եթե կա որոշակի փոխըմբռնում ժողովրդի և կառավարության միջև, և եթե նրանց ձգտումները, նպատակները և գաղափարները համընկնում են։ Այսօր Հայաստանի մեծ յուրահատկությունը հենց այդտեղ է․ կառավարությունն ուզում է այն, ինչ ուզում է ժողովուրդը, կառավարությունը մտածում է նույն կերպ, ինչ քաղաքացիները, ոչ բոլոր քաղաքացիները իհարկե, բայց գոնե մեծամասնությունը։ Փոփոխությունների խոչընդոտներից, մեծ դժվարություններից մեկը բխում է գեներալիզացված կոռուպցիոն համակարգից, որում երկար տարիներ ապրել է Հայաստանը։ Միկրոկոռուպցիան եղել է բնական, կենցաղային գործելաոճ․փոքր խնդիրները կարգավորվել են այդ միկրոկոռուպցիայով: Շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակը փոխվել է։ Խնդիրներն այլևս լուծում չեն գտնում կոռուպցիայով և հետևաբար, երբեմն առհասարակ մնում են անլուծելի։ Ինչո՞ւ։ Որովհետև պետական համակարգը սովոր է եղել նման գործելաոճին։ Օրենքները գրված են եղել, ես կրկնում եմ, բավարարելու համար Եվրոպային և ոչ կարգավորելու սոցիալական հարաբերությունները․օրենքը միայն ցուցադրական արտաքին շքեղություն էր, ֆասադ, իսկ դրա հետևում հարցերը լուծվում էին մանր ու մեծ կոռուպցիայով։ Այսօր մենք խաչ ենք քաշել այդ գործելակերպի վրա և փորձում ենք կառուցել երկրի կյանքը՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Բայց մենք գիտակցում ենք, որ օրենքները նախատեսված չեն այդ նպատակին ծառայելու համար, և ուրեմն, հնարավոր չէ կազմակերպել կյանքը արդյունավետ կերպով։ Ի հետևանս՝ մեր ամենամեծ մարտահրավերն այսուհետ այդ օրենքները մեր իրականությանը, մեր խորը ձգտումներին ներդաշնակեցնելու, համապատասխանեցնելու մեջ է։
Ն․Դ․Ա – Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։
Ն․Դ․Ա․ – Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։
Ն․Դ․Ա․ – Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում։ Որո՞նք են տարաձայնության կետերը։
Ն․Դ․Ա – Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններումմինչեւ ընտրություններ։
Ն․ Փ․ – Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր եւ գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ եւ ձեւացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ եւ գործում ենք։
Ն․Դ․Ա – Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ հակառակը։
Ն․Փ․ – Հիշենք Իսրայել Օրիին։ Նա սկսեց իր ճամփորդությունը Եվրոպայում։ Նա շրջեց եվրոպական մայրաքաղաքներում, ապա մեկնեց Ռուսաստան եւ իր ջանասիրության շնորհիվ՝ հաջողեց համոզել Ռուսաստանին միջամտել մեր տարածաշրջանի գործերին։ Այլ երկրներ եւս պատրաստ էին այդ դերը տանել, բայց տարբեր պատճառներով նման բան տեղի չունեցավ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։ Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետեւ մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի։ Դրանք մեր արժեքներն են, եւ մեր հեղափոխությունը դրա լավագույն ապացույցն է։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք իրականացրինք Եվրոպայի ամենաժողովրդական հեղափոխությունը։ Որովհետեւ ժողովրդավարությունը մեր մեր գենետիկ արժեքն է։ Հայաստանի Առաջին Հանրապետության կանայք արդեն ունեին ընտրելու իրավունք, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում կանայք զուրկ էին դրանից։ Նույն Եվրոպայի սրտում կանայք չունեին այդ իրավունքը ընդհուպ 60-ական թվականներ։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ մենք ենք արտահանել այդ արժեքը Եվրոպա։
Ն․Դ․Ա – Մենք ականատեսն ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցմանը։ Դա որեւէվտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար։
Ն․Դ․Ա․ –Արդյոք Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցները խոչընդոտո՞ւմ են Հայաստանին։
Ն․Փ․ – Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ։
Ն․Դ․Ա․ – Իսկապե՞ս են հասկանում դա։
Ն․Փ․– Մեր վերջին շփումները ցույց են տալիս, որ այո։ Ինչը չի նշանակում, թե նրանց վերաբերմունքն այդքանով փոխվում է Իրանի նկատմամբ։
Ն․Դ․Ա – Նրանք ճնշումներ գործադրո՞ւմ են Հայաստանի նկատմամբ այդ առումով։
Ն․Դ․Ա – Հեղափոխության հետագա ընթացքը կախվա՞ծ չէ արդյոք անհավասարությունների կրճատումից։ Ձեր լիբերալ եւ բիզնեսամետ քաղաքական մոտեցումը դրա առաջին փո՞ւլն է։ Արդյոք հետո դրան կհաջորդի՞ սոցիալական խնդիրներով զբաղվելը, թե միաժամանակ կկարողանա՞ք այս երկու հարցերը լուծել:
Ն․Փ – Ինչո՞ւ հետո։ Մենք արդեն սկսել ենք լուծել անհավասարությունների հետ կապված խնդիրները։ Այս տարվա սկզբից բարձրացվեցին նպաստները եւ ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը՝ համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, բարձրացել է նաեւ զինվորականների վարձատրությունը։ Սեպտեմբերի 1-ից սկսած այդ միտմանը կհետեւեն նաեւ ուսուցիչների աշխատավարձերը, եկող հունվարի մեկից կենսաթոշակները եւս կվերանայվեն, միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատված է հարկերից, հունվարի 1-ից 140000 աշխատողների եկամուտները կբարձրանան՝ շնորհիվ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների։ 2018 թվականի հուլիսի 1-ից ավելի քան 200000 աշխատող ունեցել են եկամտի ավելացում՝ շնորհիվ կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումների։ Մենք բացեցինք եւ ընդլայնացրինք մուտքը դեպի բիզնես ոլորտ։ Անցյալում գործող կոռուպցիոն համակարգի բնութագրերից մեկը եղել է մարդկանց աղքատության մեջ պահելը եւ առանց սոցիալական ապահովության թողնելը՝ կարողանալու համար վերջիններիս ձայնը 5000 դրամով գնել ընտրությունների ժամանակ եւ այդկերպ հաղթել ընտրություններում։ Ժողովրդավարությունը կարիք չունի նման համակարգի, այլ կարիք ունի տնտեսապես ինքնավար անձանց։ Մենք սա ենք ասում մարդկանց՝ երբ 20-25 տարի օլիգարխները ձրի բրինձ են բաժանել՝ ձեզ հավատացնելով, թե ապահովում են ձեր բարեկեցությունը, նրանք խաբել են ձեզ։ Ձեր տնտեսական բարեկեցությունն ապահովելու միակ միջոցն աշխատանքն է։ Մենք ասում ենք մարդկանց՝ տեսեք, թե մենք ինչ ենք անում, դատեք՝ ըստ արդյունքի․ մենք ազատում ենք միկրոբիզնեսը բոլոր հարկերից, մենք 0-18 տարեկան անձանց բուժծառայություններն անվճար ենք դարձնում համապետական ողջ տարածքում, մենք ընդլայնում ենք անվճար բուժծառայությունների սպեկտորը անապահովների, զինվորականների եւ առավելի խոցելի անձանց համար։ Սոցիալական նպատներն աճում են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել կենսական նվազագույնից։ Մենք ասում ենք մարդկանց՝ մենք ձեզ համար լուծում ենք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը, նվազագույն սպառողականի հասանելիության խնդիրը։ Կրթության առումով՝ մենք անում ենք այնպես, որ ոչ մի ուսանող չհեռացվի դասընթացներից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Բայց մենք նաեւ ասում ենք՝ այդ դուք եք, որ պիտի հոգաք ձեր ընտանիքի հոգսերը։ Դուք չեք կարող դիմել կառավարությանը՝ ասելով՝ «ինձ աթոռ տուր»։ Կառավարությունն ասում է՝ «մենք տալիս ենք բժշկական ապահովագրություն քեզ եւ երեխաներին, մենք ապահովում ենք քեզ համար նվազագույն եկամուտ, որպեսզի սոված չմնաս, գնա, աշխատի եւ ստեղծի աթոռդ: Դու չես կարող կառավարությանը խնդրել քեզ համար հեռուստացույց գնել, դու պիտի աշխատես եւ քո միջոցներով գնես հեռուստացույց. Կառավարության խնդիրը աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է։ Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Նույն մոտեցմամբ մենք կատարում ենք հարկային բարեփոխում։ Այսօր Հայաստանում կա եկամտահարկի երեք շեմ՝ 36% բարձր եկամուտի, 27% միջին եկամուտի և 23% ցածր եկամուտի համար: Մենք բոլորի համար այն իջեցնում ենք 23% -ի և առաջիկա հինգ տարիներին այն կկրճատենք մինչև 20%: Ոմանք մեզ մեղադրում են ավելի հարուստների համար նպաստավոր քաղաքականություն վարելու մեջ։ Մենք պատասխանում ենք՝ այո, իսկապես, որովհետեւ նա, ով ունի բարձր եկամուտ, իր ժամանակը չի ծախսել ծառի տակ պպզած ոչինչ չանելով, ներեցեք, եթե ասում եմ կոպիտ բառերով։ Բայց, վերջին հաշվով, այն մարդը, ով սովորել է գիշեր-ցերեկ մրցունակ կրթություն ստանալու համար, հենց նա էլ ունի իրավունք ժողովելու իր ջանքերի տված պտուղները։ Ահա այսպիսինն եմ ես տեսնում Հայաստանի ապագան։ Հայաստանում չպետք է լինեն առանց կրթության բանվորներ։ Սա այն ուղերձն է, որ պետք է փոխանցենք երիտասարդներին։
Ն․Դ․Ա – Նպատակը հստակ է, բայց ժամանակ է պետք դրան հասնելու։ Այդ ընթացքում ի՞նչպետք է անեն առանց որակավորման այդ աշխատողները։
Ն․Դ․Ա. – Ինչպե՞ս է հնարավոր մի կողմից իջեցնել հարկերը, մյուս կողմից վարել սոցիալական քաղաքականություն։ Ինչպե՞ս եք ֆինանսավորում այդ միջոցները։
Ն․Դ․Ա. – Այդպիսով, դուք ունեք ձեր քաղաքականության միջոցները։
Ն․Փ․ – Իհարկե։ Մենք ասում ենք քաղաքացիներին՝ դուք չեք կարող գնումներ կատարել առանց ՀԴՄ կտրոնի եւ մյուս կողմից պահանջել կենսաթոշակների բարձրացում։ Ի՞նչ միջոցներով եք ուզում, որ դրանք բարձրանան։ Պետական գանձարանն այն ընդհանուր դրամապանակն է, որին մենք բոլորս բերում ենք մեր նպաստը։
Ն․Դ․Ա․– Թույլ տվեք պնդել, որ հարկերի իջեցման քաղաքականությունն առաջին հերթին ձեռնտու է ավելի հարուստներին։ Մի՞թե դա ավեի չի խորացնի հարուստների եւ աղքատների մեջ եղած անջրպետը։
Ն․Դ․Ա․ – Ի՞նչ խթանող միջոցներ եք նախատեսում հայերի վերադարձի համար։ Ներկայիս Սահմանադրությունը խոչընդոտում է երկքաղաքացիության անձանց համար պետական պաշտոնների հասանելիությունը։ Արդյոք նախատեսվո՞ւմ է որեւէ բարեփոխում։
Սփյուռքահայերի վերադարձը քաջալերելու լավագույն միջոցը միասնական հայրենիքի գոյությունն է՝ ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստներով։ Լավագույն խթանը կլինի այն, որ յուրաքանչյուր հայ ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի ու ավելի իրենը համարի։ Դժբախտաբար, ես կարող եմ արձանագրել, որ մեր հայրենակիցներից ոմանք, ովքեր ստիպված են եղել հաստատվել մեկ այլ երկրում, իրենց հայրենիքն են համարում հենց այն մեկը, որտեղ ծնվել են, օրինակ՝ Լիբանանը, Սիրիան։ Հայը չունի այլ հայրենիք, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ ես կարծում եմ, որ այս առումով եւս Թավշյա հեղափոխությունը կարեւոր դեր է խաղացել, քանի որ յուրաքանչյուր հայ հնարավորություն է ունեցել դրան մասնակցել նաեւ սոցիալական ցանցերով՝ ի թիվս այլ միջոցների։ Հայրենիքին պատկանելու այդ զգացումը պետք է ուժեղացվի։ Եվ երբ մենք խոսում ենք ներառական, ձեռներեցության համակարգի մասին, մենք խոսում ենք նաեւ Սփյուռքի մասին։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի Սփյուռքի ներդրողները կարողանան հավաքվել Հայաստանում։
Ն․Դ․Ա․ – Պարոն Վարչապետ, պատկերացնենք, թե ես ձեռնարկության տերն եմ, ով ուզում է ներդրում կատարել Հայաստանում։ Ո՞ւմ պետք է դիմեմ ես։ Ինչպե՞ս պետք է ես գործեմ։
Ն․Դ․Ա․– Բայց դա արդյոք Սփյուռքի դերը միայն տնտեսական դաշտում սահմանափակելու ձեւ՞ չէ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ կապված նաեւ այլ ոլորտների հետ։ Սփյուռքը միշտ իրենից ներկայացրել է քաղաքական ներուժ, լոբբի։ Ի՞նչ եք անում այդ առումով։
Ն․Դ․Ա․ – Արդյոք Սփյուռքի գործունեությունը համապատասխանում է Հայաստանի սպասելիքներին։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում այն ավելի շատ պետք է ներգրավվի։
Ն․Փ․- Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապված սփյուռքի կառուցվածքի հետ։ 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններում ՝ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90% -ը դուրս է այս կառույցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ։ Մենք կատարեցինք փոփոխություններ կառավարության կազմում, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, փոխարենը ստեղծվեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Բարձր հանձնակատարի թիվ մեկ խնդիրը հետեւյալն է՝ քարտեզագրել հայկական սփյուռքի ողջ ներուժը ամբողջ աշխարհում, որպեսզի մի քանի ակնթարթում կարողանանք ճշգրիտ կերպով լուծել ցանկացած խնդիր, ցանկացած ոլորտում, ցանկացած երկրում։ Միայն մի քանի ակնթարթ պետք կլինի իմանալու ցանկացած ոլորտի դեպքում, թե ովքեր են այդ երկրում ներկա հայերը, նրանց կարգավիճակը, նրանց ազդեցության մակարդակը։ Մենք պետք է կապի մեջ լինենք բոլորի հետ, մենք պետք է հնարավորություն ունենանք հարաբերվելու ցանկացած հայի հետ անձամբ, կարողանանք կապ հաստատել նրա հետ եւ խոսել։ Մենք պետք է ունենանք համակարգ, որ մեզ թույլ կտա ձեռքի տակ ունենալ այն մարդկանց համարների եւ անունների ցուցակը, ովքեր կարող են լուծել ծագած խնդիրը՝ լինի դա քաղաքական, տնտեսական, մշակութային, թե այլ ոլորտում։ Մեր պետությունը գոյություն ունի արդեն 30 տարի, և մենք ձախողել ենք այս գործում: Իհարկե, մենք ունենք տեղեկություններ Սփյուռքի առավել ակտիվ շրջանակների մասին, ինչը շատ լավ է, բայց այդ փունջն ամբողջը չէ։ Հետևաբար, սփյուռքի նկատմամբ էլիտիստական քաղաքականությունը պետք է փոխվի՝ համապատասխան փոփոխությունների, որ կատարվել են Հայաստանում։ Այսօր Հայաստանում որոշումները չեն կայացվում վերեւում մի խումբ ղեկավարների կողմից, այսուհետ ժողովուրդն է կայացնում որոշումներ, եւ ժողովուրդն ամբողջությամբ է ներգրավված երկրի քաղաքական, տնտեսական գործընթացների մեջ։ Եվ իհարկե, նույն բանը պետք է կատարվի Սփյուռքում։
Հարցազրույցը արվեց Երևանում ՝ Բենիամին Քեշիշյանի և Հիլդա Քեշիշյանի կողմից