image

Նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն նշել է թուրքական ներկա ճգնաժամից դուրս գալու ելքը

Նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն նշել է թուրքական ներկա ճգնաժամից դուրս գալու ելքը

Հայկական արմատներով ամերիկացի նշանավոր  տնտեսագետ, ծագումով Թուրքիայից  Տարոն Աճեմօղլուն hurriyetdailynews-ն տված հարցազրույցում անդրադարձել է  Թուրքիայի տնտեսության ներկա իրավիճակին, նշելով, որ Թուրքիայի տնտեսության  ստացած  հարվածները գալիս են ներսից: Աճեմօղլուն  նաեւ ասել է, որ հատկապես այս  շրջանում Թուրքիան կարող է  խուսափել   ծանր տնտեսական տագնապից, եթե երկրի իշխանությունները որդեգրեն ներքին  քաղաքական համաձայնությունների ընթացք:  Համաշխարհային  համբավ ունեցող տնտեսագետը նկատել է, որ Թուրքիայի տնտեսությանը վերջին տարիներին   հաջողվել  էր ցնցումներից հեռու մնալ` ապավինելով երկրում առկա դրամական պաշարների գոյությունը: Սակայն Տարոն Աճեմօղլուն մտահոգություն է հայտնել, որ  քաղաքական ու անվտանգության առումով երկրի ներկա սրված  վիճակի պատճառով այդ այդ պահուստները կարող են  դուրս տարվել  երկրից:

Ամերիկացի տնտեսագետը մատնանշել է ներկա ճգնաժամից դուրս գալու ելքը` Թուրքիան կարեւոր ռեֆորմներ պիտի անի թե' քաղաքական, թե' դատական համակարգերում` զերծ մնալու տնտեսական վտանգավոր ու սուր տագնապներից: Ըստ նրա, եթե Թուրքիայի քաղաքական ու դատական համակարգը բարեփոխվի, ապա արտաքին աշխարհը անզոր կլինի սասանել նրա տնտեսությունը: