image

news.am. Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոններ

news.am. Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոններ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունեցավ 2 չեմպիոն, տեղեկանում ենք sport.news.am-ից:

Մինչեւ 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյան: Նա 11 տուրերում վաստակել է 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը:

Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, որը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: