image

«Մեղու» մրցույթի ճիշտ պատասխանները կհրապարակվեն նոյեմբերի 20-ին

«Մեղու» մրցույթի ճիշտ պատասխանները կհրապարակվեն նոյեմբերի 20-ին

Երեկ  Հայաստանում եւ Արցախում տեղի է ունեցել հայոց լեզվին նվիրված ամենամեծ մրցույթը` «Մեղու»-ն:  Մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը, որը 2009 թ.-ից Հայաստանում եւ 2010 թ.-ից նաեւ Արցախում կազմակերպում եւ անցկացնում է «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները: Այս տարի «Մեղու»  մրցույթին մասնակցելու համար գրանցվել է Հայաստանի եւ Արցախի 998 դպրոցի 42000 աշակերտ: 

Հիմնադրամից հայտնում են, որ «Մեղու 2015»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն  www.meghu.am   կայքում, նոյեմբերի 20-ին։ Յուրաքանչյուր մասնակից դպրոց հունվարին կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին, իսկ փետրվարին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում: