image

Մահացել է ցեղասպանության վերջին վերապրողներից 103-ամյա տիկին Աստղիկը

Մահացել է ցեղասպանության վերջին վերապրողներից 103-ամյա  տիկին Աստղիկը

 Նոյեմբեր 1-ին Կանատայի Տորոնտո քաղաքում իր մահկանացում է կնքել Օնտարիո նահանգի վերջին վերապրողներից մեկը` 103-ամյա հայուհի   Աստղիկ Չաքուջյանը։ Կանադայի «Հորիզոնը», տեղեկացնելով  հայոց ցեղասպանության վերջին վերապրողներից մեկի մահը, նշում է, որ նա ծնվել  է Տիգրանակերտում, 1912-ին: 3 տարեկանում  ծնողների գրկում փախել է ցեղասպանության սարսափներից եւ ապաստան գտել Սիրիայի Ղամիշլի բնակավայրում: 1935-ին ամուսնացել  է Մկրտիչ Չաքուջյանի հետ  եւ ունեցել 5 երեխա: Աստղիկ Չաքուջյանը Կանադա է գաղթել 1971-ին: