image

Լեւոն Պաչաջյան.Ֆուտբոլում նաև հաղթում են ավելի շատ ցանկություն ունեցող, կռվող և չարչարվող ֆուտբոլիստները։

Լեւոն Պաչաջյան.Ֆուտբոլում նաև հաղթում են ավելի շատ ցանկություն ունեցող, կռվող և չարչարվող  ֆուտբոլիստները։

Actual.am-ը  Հայաստան-Դանիա խաղի վերաբերյալ զրուցել է  Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող  Լևոն Պաչաջյանի հետ

 

-Պարոն Պաչաջյան, ի՞նչ հաշիվ եք ակնկալում Հայաստան-Դանիա խաղից:

 

 -Չեմ սիրում հաշիվ գուշակել։ Բայց մեծ ցանկություն ունեմ, որ մեր Հավաքականը մեկ գոլ ավել խփի։

 

-Եթե սթափ դատենք ու չնայենք սուբյեկտիվ, այսօրվա հավաքականի մարզավիճակը թույլ տալի՞ս է հաղթանակի սպասել: 

 

-Եթե ռեալ նայենք ապա այս պահին Հավաքականը շատ ծանր վիճակում է գտնվում, մանավանդ հոգեբանական առումով։ Բայց շատ դեպքեր են եղել, երբ թվացել է արդեն վերջ է, Հավաքականը ի զորու չէ հաղթել կամ գոնե շատ-շատերը հավատը կորցրել են, բայց վերջին պահին մերոնք կարողացել են հավաքվել և հաղթանակ պարգևել մեզ բոլորիս։ Ուզում եմ հավատալ, որ այսօր այդ օրերից մեկն է։

 

-Առհասարակ ի՞նչ մեկնաբանություն կտաք թիմի ներկայիս դրության մասին, մի քանի խոսք ըստ ցանկության:

 

-Պետք է ուղղակի տրամադրվել և դուրս գալ խաղադաշտ ու փորձել հաղթել։ Շատ անգամ ֆուտբոլում չեն հաղթում լավագույն տակտիկան ու տեխնիկան կամ բարձրակարգ ֆուտբոլիստները, ֆուտբոլում նաև հաղթում են ավելի շատ ցանկություն ունեցող, կռվող և չարչարվող  ֆուտբոլիստները։ Այսօր ապացուցելու օր է: Բնավորություն ցույց տալու օր է։