image
Հրատապ լուրեր:

Կը սպասուի ձիւն, բուք, ջերմաստիճանը կը նուազի 5-7 աստիճանով. Գագիկ Սուրէնեան

Կը սպասուի ձիւն, բուք, ջերմաստիճանը կը նուազի 5-7 աստիճանով. Գագիկ Սուրէնեան

ՀՀ ԱԻՆ ջրերեւութաբանութեան (հիդրոմետ) ծառայութեան տնօրէնի տեղակալ Գագիկ Սուրէնեանը ֆէյսպուքեան իր էջին կը գրէ.

«Ուշադրութիւն. Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթեւեկել ձմեռային անուադողերով:

Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-2-ին հանրապետութեան տարածքը գտնուելու է հզօր ցիկլոնի ազդեցութեան գօտում: Յատկապէս նոյեմբերի 1-2-ին սպասւում են առատ տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գօտիներում հիմնականում ձեան տեսքով, առանձին ճանապարհահատուածներում սպասւում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիութիւն եւ մերկասառոյց:

Ցիկլոնի հիմնական հարուածը կը լինի Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրայ, որտեղ սպասուող տեղումները կը լինեն առաւել ինթենսիւ: Նոյեմբերի 3-ից տեղումները կը դադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանաւորուած արկտիկական ցուրտ օդային զանգուածների ներթափանցման հետ, նոյեմբերի 1-2-ին կը նուազի 5-7 աստիճանով»: