image
Հրատապ լուրեր:

Հոգևոր Երգերի Համերգ Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցում

Հոգևոր Երգերի Համերգ Լոնդոնի  Սուրբ Եղիշե Եկեղեցում

 

19 մարտ 2016 թ․ երեկոյան Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցում տեղի ունեցավ հայ հոգեւոր եւ դասական երգերի համերգ, որ կազմակերպվել էլ ընդառաջ Ավագ Շաբաթվա հոգենորոգ արարողությանց։ Հայաստանից ժամանած եւ Լոնդոն Հայ Օպերայի երգիչները միասին հանդես եկան ինչպես հոգեւոր, այնպես էլ դասական երգերի կատարումներով։ Հայաստանից ժամանած «Սաղմոսերգու»  երգչախմբի մեներգիչները  (Վահե Բեգոյան (տենոր եւ երգչախմբի հիմնադիր) Անդրանիկ Մալխասյան (Բարիտոն), Արեն Ավետյան (Տենոր, դաշնակահար, Կոմիտասանի անվան պետական կոնսերվատորիա), Աբել Կյուրեղյան  (Տենոր)) Ռուզաննա Գրիգորյան (Կոմիտասանի անվան պետական կոնսերվատորիա) դաշնամուրային եւ երգեհոնային նվագակցությամբ  կատարեցին Հայր Մեր, Տեր Ողորմեա, Յօգնութիւն մեզ ժամանեա, կարող Տէր, Սուրբ ես, Տէր, Բաց Մեզ Տէր, Ուր ես Մայր իմ, Սիրտ իմ Սասանի, Ի Ննջմանէդ երգերը հայ միջնադարյան հոգեւոր գանձարանից։ «Լոնդոնի Հայ Օպերայի» եւ «Սաղմոսերգու» երգչախմբի երգիչները կատարեցին հատվածներ Տիգրան Չուխաջյանի Կարինե եւ Արշակ Բ,  Արմեն Տիգրանյանի Դավիթ Բեկ, Անուշ օպերաներից եւ  Ալեքսանդր Հարությունյանի՝ Սայաթ Նովա, ստեղծագործություններից։ Հոգեւոր երգերը ընդմիջարկվում էին Սուրբ գրային ընթերցումներով՝ ներկայացնելով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, աղոթքը Գեթսեմանիի պարտեզում, ինչպես նաեւ յուղաբեր կանանց այցը կույս գերեզմանին ու Հիսուսի հրաշափառ Հայրությունը։ 

 

Հայտագրի մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հիշատակը վիճակի նախկին առաջնորդ եւ նորոգ հանգուցյալ Եղիշե արք․ Կիզիրյանի։ Մեծ Բրիտանիայի եւ Իռալնդիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Մեծ Բրիտանիայում Հույն Ուղղափառ թեմի առաջնորդ Գրիգորիոս արքեպիսկոպոսը աղոթք հնչեցրեցին երջանկահիշատակ Եղիշե արքեպիսոկոպոսի հոգու խաղաղության համար։ 
Դոկտ․ Հրաչ Չիլինգիրյանը (Օքսֆորդի համալսարան) հանդես եկավ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ բանախոսությամբ։ Հավարտ համերգի հանդես եկավ առաջնորդ Սրբազանը, ներկաներին բերեց իր օրհնություններն ու բարեմաղթանքները՝ խոսեց համերգի մասին որպես յուրօրինակ աղոթքի, նաեւ կարևորեց այն հանգամանքը, որ համերգը կրում է բարեգործական նպատակ՝ յօգնութիւն Սիրիահայության։ Կատարվեց հանգանակություն ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու Դամասկոսի թեմի՝ Դամասկոսում եւ Հոմսում իրականացվելիք կրթական ծրագրերի։
Համերգը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմի հովանու ներքո։ Ծրագիրը կյանքի կոչվեց վիճակի Եկեղեցասիրաց երիտասարդական միության պատասխանատու, սոլիստ Անաիս Հեղոյանի և Սուրբ Եղիշե Եկեղեցու եւ Լոնդոն Հայկական օպերայի խմբավար Արիս Նադիրյանի ջանադրությամբ։ Ծրագիրը հովանավորել էին անհատ բարերարներ, առանձին ծուխեր ու կազմակերպություններ։