image
Հրատապ լուրեր:

Հայկական Կանանց ֆուտբոլի Հենրիխ Մխիթարյանը

Հայկական Կանանց ֆուտբոլի Հենրիխ Մխիթարյանը

Sputnik.co.am-ը գրում է.

Այս տարի շվեդական ամենահին ու հայտնի «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբը նշում է ստեղծման 125-ամյակը: Թիմը համալրվել է նոր մարզիկներով, և նորեկներից մեկն էլ հայուհի է` Քրիստինե Մանգասարյանը:
Հայ ֆուտբոլիստուհի Քրիստինե Մանգասարյանն փետրվարի 15-ին պայմանագիր է կնքել շվեդական ամենահայտնի թիմերից մեկի՝ «ԱԻԿ»-ի հետ: Սա բավական մեծ քայլ է Հայաստանի կանանց ֆուտբոլում, որի ազգային հավաքականը փակվել է դեռ 2012 թվականին:

«Շվեդիայում խաղալը եղել է իմ երազանքներից մեկը, քանի որ Շվեդիան առաջատար երկրներից է կանանց ֆուտբոլում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստուհի Քրիստինե Մանգասարյանը:

Քրիստինեն ֆուտբոլ խաղալ է սկսել 14 տարեկանում: Ընտանիքում ֆուտբոլիստների պակաս չի զգացել. և՛ հայրը, և՛ հորեղբայրը, և՛ եղբայրը ֆուտբոլիստներ են եղել:

Հայ ֆուտբոլիստ աղջկա հետ հարցազրույցը՝ կայքում

 

 

Футболистка Кристина Мангасарян с новой командой шведского клуба АИК