image
Հրատապ լուրեր:

Հայերը աղոթում են Թալ Աբյադի` բանտի վերածված եկեղեցում. լուսանկար

Հայերը աղոթում են Թալ Աբյադի` բանտի վերածված եկեղեցում.  լուսանկար

 Ինչպես տեղեկացրել էինք,  Սիրիայի ու Թուրքիայի սահմանին գտնվող Թալ Աբյադ քաղաքը «Իսլամական պետություն»  խմբավորման կողմից գրավվելուց  հետո ենթարկվել է մեծ ավերների: Իսլամիստները  գլխատել են քաղաքի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տեղահան արել մյուսներին,  ավերել բնակելի  շենքեր եւ այլ կառույցներ: Իսլամական խմբավորման անդամները Թալ Աբյադ քաղաքի հայկական  «Սուրբ Խաչ»  եկեղեցին (1924թ.) վերածել են բանտի, որտեղ բանտարկել  եւ հաշվեհարդար են տեսել քրիստոնյաների հետ: Ամիսներ առաջ, քրդական ջոկատները, ԻՊ-ի դեմ թեժ մարտերի արդյունքում, վերագրավել են Թալ Աբյադը: Այսօր քաղաքում ապրում է 15 հայ ընտանիք, որոնք վերջերս դրամահավաք էին սկսել` եկեղեցին նորոգելու եւ այնտեղ կրոնական արարողություններ կատարելու համար: Քաղաքի հայ բնակիչներից  մեկը «Արեւելք»-ին տրամադրեց անցյալ  կիրակի օրը հայկական  եկեղեցում կատարված  աղոթքի լուսանկարներից:  «Արեւելք»-ի հետ զրույցում նա  հայտնեց, որ նախկինում բանտի վերածված «Սուրբ Խաչ»   եկեղեցին Թալ Աբյադում բնակվող 15 հայ ընտանիքների միակ այցելության վայրն է, ուր նրանք կարող են հավաքվել եւ ժամանակավորապես կտրվել պատերազմի սարսափներից:  Եկեղեցին առայժմ հոգեւոր ծառայող չունի: