image

Հասմիկ Պապյանը, Նուրհան Արմանն ու Նունե Մելիքյանը ներկայացրել են բացառիկ համերգային երեկո

Հասմիկ Պապյանը, Նուրհան Արմանն ու Նունե Մելիքյանը ներկայացրել են բացառիկ համերգային երեկո

Կանադական մամուլն անդրադառնում է Տորոնտոյի  սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը ղեկավարել է Թուրքիայից հայկական ծագումով  կանադաբնակ նշանավոր դիրիժոր Նուրհան Արմանը: Համերգին հնչել են հայկական երգեր` աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի կատարմամբ:  Toronto Centre for the Arts-ում  նոյեմբերի 7-ին տեղի ունեցած համեգը կրել է «Մի մոռացիր ինձ» խորագիրը, եւ շարունակությունն է եղել Կանադայում այս տարվա ապրիլին  Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի մեկնարկած ոգեկոչման ծրագրին, որ նվիրված էր  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգին մասնակցել է Ռուսաստանում ծնված հայ ջութակահարուհի Նունե Մելիքյանը:  «Ըստ էության աշխարհի տարբեր կողմերից` Թուրքիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից երեք հայ տաղանդավոր երաժիշտներ բացառիկ երեկո են պարգեւել կանադացի հանդիսատեսին` բարձր կատարողական արվեստով ներկայացնելով սեփական ազգի դարավոր  երգն ու երաժշտությունը»-գրում է  մամուլը, նշելով, որ   Տորոնտոյի սիմֆոնիկը կատարել է Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:  


 

 

Հասմիկ Պապյանն ու ջութակահարուհի Նունե Մելիքյանը` Տորոնտոյում