image

«Եւրատեսիլ 2016-ի» Հայաստանի երգն ու տեսահոլովակը

«Եւրատեսիլ 2016-ի» Հայաստանի երգն ու տեսահոլովակը

 

 

 

 

 

Այսօր տեղի է ունեցել «Եւրատեսիլի  2016-ի» Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան: 

Երգը ներկայացնելուց Իվետա Մուկուչյանը արտահայտել է իր զգացողությունները.

«LoveWave-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել եւ ոչնչացնել, հզորացնել եւ թուլացնել, բաժանել եւ ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժի պայքարել... ‪սեր: Շնորհակալություն Հանրային‬ հեռուստաընկերության ողջ թիմին, երգի հեղինակներին՝ Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյաններին, Սթեֆանի Քրաթչֆիլդին, տեսահոլովակի նկարահանման համար` “Blacksheep communications” ընկերությանը, հագուստի համար՝ KIVERA NAYNOMIS-ին, իհարկե մեդիադաշտին եւ իմ ունկնդիրներին: Մեր ճանապարհը սկսված է: Եկեք այն անցնեք միասին եւ տարածենք սիրո ալիքը ամբողջ Եվրոպայում»: