image

Դեսպան Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը

Դեսպան Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը

2018թ. սեպտեմբերի  6-ին  Արաբական  Միացյալ  Էմիրությունների  արտաքին  գործերի  և  միջազգային  համագործակցության  նախարարության  նախաձեռնությամբ, Աբու  Դաբիի  Ինտերկոնտինենտալ  հյուրանոցում  տեղի  ունեցավ  ՀՀ  դեսպան  Գեղամ  Ղարիբջանյանի  հրաժեշտի  արարողությունը, ով  ավելի  քան  վեց  և  կես  տարի  ներկայացնում  էր  Հայաստանի  Հանրապետությունը  Արաբական  Միացյալ  Էմիրություններում:

Ներկա  էին  ԱՄԷ  ԱԳՆ  բարձրաստիճան  պաշտոնյաներ  և  ԱՄԷ-ում  հավատարմագրված  դիվանագիտական  ներկայացուցչությունների  ղեկավարներ:

Ելույթով  հանդես  եկավ  ԱՄԷ  ԱԳ  փոխնախարար  Ահմադ  Ալ  Զահերին, ապա  հաջորդեց  դեսպան  Ղարիբջանյանի  շնորհակալական  խոսքը: